Կարծես Ադրբեջանի կողմից հրթիռային հարվածներ են հասցվել։ Դեռ չգիտեմ թիրախը և հետևանքները: Պայթյուններ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից, այսինքն՝ անօդաչուներ են թռչում Ստեփանակերտի վրայով կամ մոտով։
Բնակիչների խոսքով՝ 4 վիրավոր են ունեցել։ Բուժքույրը տեղում մշակել է վերքերը։ Վիրավորվածների մեջ 15 տարեկան տղա կա։ Ապաստարան մտնելու ճանապարհին ա վիրավորվել բեկորներից։
«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա
Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ԱՀ պաշտոնատար անձանց անունից «SMS» հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։
Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- գրել է ԱԺ նախագահը։
«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով»։
Տուժել է նաև Հետք Մեդիա Գործարանի աշխատակից Անուշ Մկրտչյանը։ Անուշը բեկորային վնասված է ստացել, որի հետևանքով մակերեսային այրվածք է առաջացել։